Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Ռազմահայրենասիրական դաստիարակություն

28 Հունվարի, 2019

Շնորհավոր տոնդ,ազատ,անկախ իմ Հայաստան

Հայրենական մեծ պատերազմի 74-ամյակին և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի միջազգային կարգի առաջնությանը 7-րդ դասարանի Վահագ Խորոզյանը գրավել է 1-ին տեղը/13.05.2019/

<<Մեր սուրը փառքով դրեցինք պատյան>>-միջոցառում՝նվիրված եռատոնին:(պատմ.ուս. Մ.Միրզոյան)/08.05.2019/

Հայոց բանակի 27֊րդ տարեդարձ։🇦🇲🇦🇲🇦🇲

 

Սյունիքի միջնակարգ դպրոցի անձնակազմը Անկախության տոնական օրը նշեց Տաթևի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Աշակերտները ներկայացան համատեղ միջոցառմամբ։ 27-ամյա անկախ հանրապետության զավակները իրենց <<Սարդարապատ>>, <<Էջմիածին>>, <<Պապուրի>> ազգային պարերով և հայրենասիրական երգերով ոգևորությամբ լցրեցին յուրաքանչյուրիս սիրտը։ Աշակերտները ներկայացան վոլեյտբոլի և շախմատի մրցախաղերով։ Եղանք <<Սատանայի կամրջ>>-ում, որտեղ էքստրեմալի սիրահարները մագլցեցին պարաններով։ Տոնական օրը ավարտեցինք Տաթևի վանական համալիրում, որտեղ մոմավառություն կատարեցինք ի հիշատակ մեզ անկախություն պարգևած հայորդիների։

<<Հայկազունները ապրել են, ապրում են, կապրեն>>

14.03.18 Սյունիքի միջնակարգ դպրոցում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ <<Հայկազունները ապրել են, ապրում են, կապրեն>> խորագրով: Հաղթող ճանաչվեց <<Սյունիք>> թիմը: Խաղ-մրցույթը կազմակերպեց և վարեց պատմության ուսուցչուհի Մագդա Միրզոյանը: Ա. Թումանյանը պատվոգրեր հանձնեց թիմերին:

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք