Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Գեղագիտական դաստիարակություն

11 Ապրիլի, 2018

Աշխարհագրության ուսուցչուհի Ա. Հարությունյանը անցկացրեց բաց դաս «Ֆրանկոֆոնիայի տեղն ու դերը աշխարհում» թեմայով։ Անդրադարձավ ֆրանկոֆոն երկրներին, ունկնդրեցին Շարլ Ազնավուրին, որի ծննդյան օրն է այսօր, անցկացվեց վիկտորինա՝ նվիրված Փարիզի տեսարժան վայրերին։/22.05.2019/

 

 

Այսօր ինքնակառավարման օր էր։Աշակերտները սիրով ու մեծ պատասխանատվության զգացումով փոխարինեցին իրենց նախընտրած ուսուցիչներին ու տնօրենության անձնակազմին,մոտիկից ծանոթացան մանկավարժի աշխատանքի հմտություններին ու դժվարություններին և վերջում ակտիվ քննարկման շնորհիվ ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա.Վեզիրյանի գլխավորությամբ յուրաքանչյուրն ամփոփեց իր օրն ու կատարած աշխատանքը։/21.05.2019/

 

 

Գիրք նվիրելու օրը միջոցառում դպրոցի գրադարանում(կազմակերպիչներ՝ Ն.Գեվորգյան,Ա.Դավթյան)

10-րդ դասարանի սովորողները դասղեկ Վ. Հարությունյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում <<Ֆրիդա>> ներկայացմանը



Մայր իմ անուշ ու անգին

07.03.2018թ.Սյունիքի միջնակարգ դպրոցում 4-րդ դասարանի սովորողները դասվար Գրետա Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպել էին միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք