Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Վարչական

4 Մայիսի, 2018

       Տնօրեն
Անժելա   Յուրիկի Թումանյան 

 

 

Ծնվել է 1970թ. Կապան քաղաքում:1977թ-ին ընդունվել և 1987թ-ին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:Զուգահեռ ավարտել է նաև <<Արվեստի դպրոցը>> ՝քանոնահարուհու մասնագիտությամբ:Դպրոցում սովորելու տարիներին հատուկ հակում է ունեցել  հումանիտար առարկաների,հատկապես լեզվի և գրականության նկատմամբ:

2000թ-ին ընդունվել է ԳՊՀ,ավարտել 2006թ-ին՝հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորմամբ:

1995թ-ից աշխատել է Տանձավերի միջնակարգ դպրոցում:2003թ-ին նույն դպրոցում ստանձնել է դպրոցի տնօրենի պաշտոնը:
2015թ-ին պարգևատրվել է Սյունիքի մարզպետի շնորհակալագրով,ունի տասնյակից ավելի հավաստագրեր և վկայականներ:Վերապատրաստվել է և 2015թ-ին ճանաչվել որպես վերապատրաստող <<Ներառական կրթություն,կրթություն բոլորի համար>> թեմայով:

2018թ. հունվարի 29-ից  Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար է,ս/թ ապրիլի 3-ից՝տնօրեն:

Անսահման սիրում է մանկավարժի աշխատանքը,չի պատկերացնում իր ապագան առանց երեխաների:


Փոխտնօրեն ՄԿԱ գծով

Վեզիրյան Արմինե Շավարշի

Ծնվել է 1960թ Կապան քաղաքում: 1977թ ավարտել է Կապանի թիվ 1 միջն. դպրոցը: 1978-83թթ սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբեվյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Քաջարանի թիվ 2 դպրոցում որպես դասվար, Կապանի թիվ 6 դպրոցում որպես դասվար, Կապանի թիվ 27 դպրոցում որպես դաստիարակ: 2007թ-ից առ այսօր աշխատում է Սյունիքի միջն. դպրոցում: <<ԱՅԲ>> կրթական հիմնադրամի կողմից ստացել է շնորհակալագիր <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 


 

Իսրայելյան Աշխեն

Ծնվել է 1962թ-ին  ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 1980 թ-ին ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1985թ-ին ավարտել է Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների որակավորում։ 1990թ-ին աշխատել է Աճանանի միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցիչ։ 1998թ-ից աշխատում է Սյունիքի միջնակարգ դպրոցում։ 2011թ-ին ավարտել է Գորիսի պետական համալսարանի «կենսաբանություն» բաժինը։ Մասնակցել է տարբեր դասընթացների։ 2015թ-ին մասնակցել է «Ներառական կրթություն, կրթություն բոլորի համար» դասընթացին, ստացել վերապատրաստող ուսուցչի որակավորում։ 2015թ-ին արժանացել է մարզպետի շնորհակալագրին։

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք