Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Դեկտեմբերի 7th, 2017

Հայոց եկեղեցու յոթ խորհուրդները

07.12.17թ.Սյունիքի միջնակարգ դպրոցում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Վարդուհի Հարությունյանը կազմակերպել էր բաց դաս Հայոց եկեղեցու յոթ խորհուրդները թեմայով, որի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել սեր և հարգանք դեպի քրիստոնեական արժեքները, դեպի հայ առաքելական եկեղեցի:

Վահան Թեքեյան

Դեկտեմբերի 6th, 2017

                                  Վահան Թեքեյան

Սյունիքի միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը >> շարքից հերթական դաս-միջոցառումը նվիրված ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻՆ կազմակերպեց Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դ. Գաբրիելյանը 10-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ; Գրողի կյանքը և ստեղծագործությունները ներկայացվեցին դասական երաժշտության հնչյունների ներքո:

 

Սեպտեմբերի 13th, 2017

<<Սյունիքի միջն.դպրոց>> ՊՈԱԿ-ում տրվեց  2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Փոքրիկներին, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց պատգամվեց իմաստությամբ զորացնելու սեփական միտքը, դառնալու ազգին, պետությանը արժանի քաղաքացի:

 

 

New Microsoft PowerPoint Presentation

Ապրիլի 26th, 2017

ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ

2017թ ապրիլի 26-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում դասվար Ժանետ Մարգարյանը առաջին դասարանցիների հետ կազմակերպել էր տոնական միջոցառում <<Հրաժեշտ Այբբենարանին>> թեմայով:

 

Ապրիլի 25th, 2017

<<Բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց>>

2017թ ապրիլի 25-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում <<Բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց>>թեմայով միջոցառում էր կազմակերպել պատմության ուսուցչուհի Վ. Հարությունյանը նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Ցուցապաստառի թարմացում

Ապրիլի 14th, 2017

2017թ ապրիլի 14-ին <<Սյունիքի միջնակարգ դպրոցում>> Սուրբ Զատկի տոնին նվիրված ցուցապաստառի թարմացմաբ և սովորողների կողմից տեխնոլոգիա առարկայի դասաժամին կատարված գործնական աշխատանքների ցուցադրությամբ ներկայացվեց տոնի խորհուրդը և արարողակարգը:

Բաց դաս

Ապրիլի 13th, 2017

2017թ ապրիլի 13-ին <<Սյունիքի միջն. դպրոցում>>Լ. Առաքելյանի կողմից  9-րդ դասարանում հասարակագիտություն առարկայից անց կացվեց բաց դաս <<Երեխայի անձնական իրավունքները>> թեմայով : Դասի նպատակն էր վերհանել երեխայի իրավունքների խնդիրը և ամրագրումը, խթանել համագործակցայի աշխատանքի կարողությունները, զարգացնել ապրումակցում, ձևավորել մոտեցումներ, որոնք կօգնեն կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնելուն:Քննարկեցին այն արժեքները, որոնք անհրաժեշտ են երեխային բավարարված լինելու համար:

Ապրիլի 11th, 2017

Շնորհակալություն <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ տնօրեն Դ.Վ. Ուշկովին Սյունիքի միջն. դպրոցին աջակցելու և սպորտգույք ձեռքբերելու համար

Ապրիլի 11th, 2017

2017թ ապրիլի 11-ին Սյունքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի Վարդուհի Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ միջոցառում նվիրված արցախյան ազատամարտի հերոս՝ Խաչատուր Դավթյանին,իր իսկ անունով դպրոցի անվանակոչված դասարանի սովորողների մասնակցությամբ: Թարմացվեց <<Արծիվները չեն մահանում , անմահանում են…>> խորագրով պատի թերթը:

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք