Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Ուսումնաճանաչողական էքսկուրսիա դեպի Գորիս

Մարտի 29th, 2018

26.03.2018թ. Սյունիքի միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների սովորողները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում <<World Vision>>-ի աջակցությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին <<Քոնթուրգլոբալ>> ընկերությանը պատկանող Տաթևի հէկ,վորտող անվտանգության պետ Սևադա Հարությունյանը և փոխտնօրենը մանրակրկիտ ներկայացրին հէկում պահանջարկ վայելող մասնագիտություններին և մասնագիտական կարևոր հատկություններին:

Գորիսի պետական մանկավարժական համալսարանում դիմավորեցին և խորհրդատվություն կազմակերպեցին պրոֆեսորադասախոսական անձնակազմը`Տ.Վադունց,Լ.Աթաբեկյան,Հ.Պետրոսյան,Գ.Մինասյան:Սովորողները շրջեցին համալսարանի լսարաններում,եղան էլեկտրոնային գրադարանում,սպորտդահլիճում և բնագիտական մասնաշենքում:

Գորիսի Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորողներին դիմավորեց տնօրեն Ն.Ավետիսյանը,ով մանրամասնորեն ներկայացրեց քոլեջի անցած ուղին և նշանավոր շրջանավարտներին :Այժմ քոլեջում գործում են անասնաբուժական,հաշվապահական հաշվառման,գյուղմեխանիզացիայի և կաթի մշակման բաժինները:

 

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք