Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Ծառատունկ

Մարտի 27th, 2017

<<Ծառատունկ>>

2017թ մարտի 27-ին Սյունիքի միջն. դպրոցում սովորողների և ուսուցիչների նախաձեռնությամբ կազակերպվեց ծառատունկ: Շնորհակալություն Սյունիք համայնքի համայնքապետ Ս. Սարգսյանին դպրոցին հատկացրած տնկիների համար

Ցուցատախտակի թարմացում

Մարտի 27th, 2017

  <<Գարուն է, սիրուն է>>

2017թ մարտի 24-ին Սյունիքի միջն. դպրոցի տեխնոլոգիայի ուսուսցչուհի Մարինե Մնացականյանի նախաձեռնությամբ թարմացվեց <<Գարուն է, սիրուն է >> ցուցատախտակը:

Հ.Սահյան-Գարուն է գալիս…

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս…
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

 

 

Սպորտլանդիա

Մարտի 27th, 2017

2017թ մարտի 23-ին Սյունիքի միջն. դպրոցի Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Սահակյանը 4-5-րդ դասարանցիներիմիջև կազմակերպեց սպորտլանդիա, որին աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցում

Բաց դաս ռուսաց լեզվից

Մարտի 26th, 2017

  Բաց դաս ռուսաց լեզվից

2017թ մարտի 16-ին Սյունիքի միջն. դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Է.Բաղդասարյանը բաց դաս անցկացրեց <<М.Ю Лермонтов, поема <<Мцыри>> история создания>> թեմայով, որի ընթացքում անդրադարձ կատարվեց պոեմի ստեղծման նախապատմությանը, ամրապնդվեց կերպարի վերլուծության կարողությունը ՝ համեմատելով և բանաստեղծին և հերոսին, ապահովվեց միջառարկայական կապը հայ և համաշխարհային գրականության հերոսների ՝ Սասունցի Դավթի և Մաուգլիի հետ համեմատություններ կատարելով:

<> դաս- քննարկում

Մարտի 26th, 2017

 <<Հրդեհ՝ ռիսկերը և կանխարգելում>>

2017 թ մարտի 23-ին Սյունիքի միջն. դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական դաս-միջոցառումի <<Հրդեհ՝ ռիսկերը և կանխարգելում>> թեմայով, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզի ԱՓԾ վարչության հրշեջ խմբհրամանատարի տեղակալ մայոր Դավիթ Բաբայան:

Բաց Դասղեկի ժամ

Մարտի 22nd, 2017

2017թ մարտի 22-ին 2-րդ դասարանի դասվար Ռ.Ղազարյանի կողմից կազմակերպվեց բաց դասղեկի ժամ՝ <<Հեքիաթին հյուր>> թեմայով, որի նպատակ էր ծանոթացնել սովորողներին հեքիաթի կառուցվածքը,սյուժեի գործողությունների հաջորդականությունը,հերոսների կերպարների բնութագրումը: 1-4-րդ դասարանցիները դիտեցին Հ.Թումանյանի <<Տերն ու ծառան>> հեքիաթը, հանդես եկան սեփական վերլուծություններով:

 


 

Ցուցատախտակի թարմացում Եղիշե Չարենց

Մարտի 14th, 2017

<<Գրական Օրացույց >> ցուցատախտակի թարմացում
Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է…….

                    ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։
Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք