Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Մեր դպրոցը

Նոյեմբերի 27th, 2016
<<Սյունիքի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի, Կապան քաղաքի վարչական շրջանում գտնվող Սյունիք գյուղում: Դպրոցը իր գործունեությունը սկսել է դեռևս  1930թ-ին, որպես տարրական դպրոց: 1948-1950թթ բացվեց դպրոցի 5-րդ դասարանը, իսկ 1951-1952 ուսումնական տարում դպրոցը դարձավ 7-ամյա: 1965-1967թթ սկսվեց նոր ուսումնական շենքի կառուցումը և  1967թ–ից առ այսօր ուսումնական պարապմունքները կազմակերպվում են տվյալ հաստատությունում:
Արցախյան ազատամարտի տարիներին գտնվելով սահմանամերձ գյուղում դպրոցին նոր փորձություններ էին սպասվում՝ դպրոցը ծառայեց որպես երկրապահ կամավորների շտաբ և զինապահեստ:  Հրետակոծությունների  արդյունքում բավական  տուժեց շենքի սեյսմակայունությունը: 2015թ կատարված ուսումնասիրությունների արդյունքում դպրոցի շենքը գնահատվեց որպես 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող կառույց:
Դպրոցը իր 87-ամյա պատմության ընթացքում արձանագրել է զգալի հաջողություններ: Այստեղ երկարամյա  անբասիր գործունեություն են ծավալել ինչպես համագյուղացի, այնպես էլ տարածաշրջանի նվիրյալ մանկավարժներ: Դպրոցը իր առջև ծառացած խնդիրները կարողացավ լուծել և շարունակում է իր առաքելությունը աչալուրջ, բանիմաց, իրենց պատասխանատվությամբ տարածաշրջանում հարգանք ու հեղինակություն վայելող տնօրենների՝ Էդիկ Բեգլարյանի, Խորեն Ստեփանյանի, Սոս Մարտիրոսյանի, Արթուր Մնացականյանի  և Լիլիթ Առաքելյանի ջանքերով: Դպրոցի զգալի թվով սաները իրենց  ուսումնառությունն են շարունակել և շարունակում բարձրագույն  ուսումնական հաստատություննե րում,  իսկ շատերը ստացել  են միջին մասնագիտական կրթություն:
  Այսօր դպրոցում սովորող 115 աշակերտները ակտիվ մասնակցություն ունեն դպրոցական և համայնքային կյանքին, հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով:Դպրոցը մասնակցել և այսօր էլ շարունակում է մասնակցություն ունենալ միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող  ծրագրերին:
 

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք