Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Անձնակազմ

Նոյեմբերի 13th, 2016

                                                      Տնօրեն
10169318_866154533478596_1775215667681408512_nԼիլիթ   Ֆրեդիկի Առաքելյան 

Ծնվել է 1978թ Կապան  քաղաքում: Ավարտելով դպրոցը 1996թ ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի  Պատմություն ֆակուլետը:

2000թ ավարտելով համալսարանը աշխատել է Գ. Ադդարյանի անվան Երևանի թիվ 133 միջն. դպրոցում:

  • 2001-2005թթ աշխատել է Կապանի ՀՊՄՀ   հենակետային վարժարանում, որպես պատմության, իրավունքի ուսուցչուհի:
  • 2005-2007թթ Կապանի վարժարանում, որպես պատմության, իրավունքի ուսուցչուհի:
  •  2007-2010թթ աշխատել է Ձագեձորի միջնակարգ դպրոցում,որպես ուսումնական գծով տնօրենի տեղակալ:
  • 2010-2016թթ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում, որպես պատմության, հասարակագիտության ուսուցչուհի:
  • 2009-2016թթ աշխատել է ԿԱԻ-ի Կապանի մասնաճյուղում որպես պատմության, հասարակագիտության մասնագետ՝ իրականացնելով կրթության ոլորտին առնչվող  վերապատրաստումներ (առարկայական, դաստիարակչական, փոխտնօրենների, ներառական կրթության, աղետների ռիսկերի նվազեցման և այլն), մշտադիտարկումներ, խորհրդատվություններ:

Համագործակցել և շարունակում է համագործակցությունը  կրթության ոլորտում  գործունեություն ծավալող տարբեր միջազգային և տեղական կազմակերպություների հետ: 

Զբաղվում է  գիտամանկավարժական գործունեությամբ : Համագործակցում մամուլի հետ՝ մի շարք հոդվածների հեղինակ է , որոնք տպագրվել են տեղական թերթերում և  մանկավարժական ամսագրերում:

2016թ -ից Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն:


Փոխտնօրեն ՄԿԱ գծով

Վեզիրյան Արմինե Շավարշի

Ծնվել է 1960թ Կապան քաղաքում: 1977թ ավարտել է Կապանի թիվ 1 միջն. դպրոցը: 1978-83թթ սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբեվյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Քաջարանի թիվ 2 դպրոցում որպես դասվար, Կապանի թիվ 6 դպրոցում որպես դասվար, Կապանի թիվ 27 դպրոցում որպես դաստիարակ: 2007թ-ից առ այսօր աշխատում է Սյունիքի միջն. դպրոցում: <<ԱՅԲ>> կրթական հիմնադրամի կողմից ստացել է շնորհակալագիր <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 


 

Իսրայելյան Աշխեն

Ծնվել է 1962թ-ին  ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 1980 թ-ին ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1985թ-ին ավարտել է Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների որակավորում։ 1990թ-ին աշխատել է Աճանանի միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցիչ։ 1998թ-ից աշխատում է Սյունիքի միջնակարգ դպրոցում։ 2011թ-ին ավարտել է Գորիսի պետական համալսարանի «կենսաբանություն» բաժինը։ Մասնակցել է տարբեր դասընթացների։ 2015թ-ին մասնակցել է «Ներառական կրթություն, կրթություն բոլորի համար» դասընթացին, ստացել վերապատրաստող ուսուցչի որակավորում։ 2015թ-ին արժանացել է մարզպետի շնորհակալագրին։



 

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք