Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք

Ապրիլի 26th, 2017

ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ

2017թ ապրիլի 26-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում դասվար Ժանետ Մարգարյանը առաջին դասարանցիների հետ կազմակերպել էր տոնական միջոցառում <<Հրաժեշտ Այբբենարանին>> թեմայով:

 

Ապրիլի 25th, 2017

<<Բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց>>

2017թ ապրիլի 25-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում <<Բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց>>թեմայով միջոցառում էր կազմակերպել պատմության ուսուցչուհի Վ. Հարությունյանը նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Ցուցապաստառի թարմացում

Ապրիլի 14th, 2017

2017թ ապրիլի 14-ին <<Սյունիքի միջնակարգ դպրոցում>> Սուրբ Զատկի տոնին նվիրված ցուցապաստառի թարմացմաբ և սովորողների կողմից տեխնոլոգիա առարկայի դասաժամին կատարված գործնական աշխատանքների ցուցադրությամբ ներկայացվեց տոնի խորհուրդը և արարողակարգը:

Բաց դաս

Ապրիլի 13th, 2017

2017թ ապրիլի 13-ին <<Սյունիքի միջն. դպրոցում>>Լ. Առաքելյանի կողմից  9-րդ դասարանում հասարակագիտություն առարկայից անց կացվեց բաց դաս <<Երեխայի անձնական իրավունքները>> թեմայով : Դասի նպատակն էր վերհանել երեխայի իրավունքների խնդիրը և ամրագրումը, խթանել համագործակցայի աշխատանքի կարողությունները, զարգացնել ապրումակցում, ձևավորել մոտեցումներ, որոնք կօգնեն կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնելուն:Քննարկեցին այն արժեքները, որոնք անհրաժեշտ են երեխային բավարարված լինելու համար:

Ապրիլի 11th, 2017

Շնորհակալություն <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ տնօրեն Դ.Վ. Ուշկովին Սյունիքի միջն. դպրոցին աջակցելու և սպորտգույք ձեռքբերելու համար

Ապրիլի 11th, 2017

2017թ ապրիլի 11-ին Սյունքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի Վարդուհի Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ միջոցառում նվիրված արցախյան ազատամարտի հերոս՝ Խաչատուր Դավթյանին,իր իսկ անունով դպրոցի անվանակոչված դասարանի սովորողների մասնակցությամբ: Թարմացվեց <<Արծիվները չեն մահանում , անմահանում են…>> խորագրով պատի թերթը:

Ապրիլի 11th, 2017

2017թ ապրիլի 10-ին Սյունիքի միջն. դպրոցում գործող <<Խաղաղության խմբակի >> հերթական պարապմունքը նվիրված վնասակար սովորույթներին, անց կացվեց խմբակի աշխատանքները համակրգողներ Անուշ Հարությունյանի և Նարինե Վարդանյանի կողմից

Ապրիլի 7th, 2017

2017թ ապրիլի 7-ին Սյունիքի միջնակարգ դպրոցում <<Գրական օրացույց>> ցուցապաստառի ներկայացումը նվիրված հայ մեծանուն դրամատուրգներ Լ. Շանթի և Ալ. Շիրվազանդեի ծննդյան տարելիցին, ուղեկցվեց մասնագիտական կողմնորոշման(թատրոն), մայրության և գեղեցկության տոնի խորհուրդով՝ ապահովվելով բարձր տրամադրությունն ու ջերմ մթնոլորտը:

   

Ապրիլի 4th, 2017

Մեր պատանի և հնարավոր է ապագա լրագրողները: 9-րդ դասարանի աշակերտուհի Նանե Օհանջանյան

ԱՐՔԱՆ ԱՌԱՆՑ ԶՈՐՔԻ

Բարև ձեզ, ես Նանեն եմ: Ես ուզում եմ պատմել անտառների պահպանության մասին, քանի որ իմ հայրը` Դավիթ Առաքելյանը անտառապետ է: Նրանց կազմակերպությունը կոչվում է «Հայ-անտառ»: Քանի որ մենք ապրում ենք Կապանում, հայրիկս անտառապետ է հենց այստեղ: «Հայ-անտառի» կարևոր խնդիրներից են անտառների խնամքը: Նրանք կտրում են չորացած ծառերն ու ճյուղերը, դրանց փոխարեն տնկում են նոր ծառեր:  Սյունիքի անտառներում աճում են կաղնի, բոխի, հացենի, թխկի և շատ այլ արժեքավոր ծառեր: Էլ չեմ ասում այն մասին, որ Շիկահողի արգելոցում է գտնվում սոսիների միակ պուրակը: Նրանք հետևում են նաև անտառների անվտանգությանը: Սակայն կան մարդիկ, որոնք դա այլ կերպ են հասկանում, նրանք կտրում են ոչ միայն չորացած, այլ նաև երիտասարդ և առողջ ծառերը, որպեսզի վաճառեն կամ իրենք վառեն:  Այդպիսի մարդկանց դեմ պատիժ կա, որը տուգանքի ձևով է:

Հայրիկս շատ է սիրում բնությունը: Նա ասում է, որ ինչպես արքան առանց զորքի, այնպես էլ մարդն է առանց բնության:

Ես էլ չեմ ուզենա տեսնել այդպիսի արքաների, դրա համար կոչ եմ անում, որ չհատեն ծառերը: Ողջ աշխարհն է պայքարում անտառահատումների դեմ, որովհետև անտառները մեր երկրագնդի թոքերն են, թթվածին են արտադրում: Ծառերի տերևները կլանում են ծուխը, փոշին, աղմուկը:

Աշխարհի շատ երկրներում կան օրեր, երբ ասենք, մի օր պետք է երթևեկեն կենտ համարներով ավտոմեքենաները, մյուս օրը` զույգ համարներովը: Երևի հարց առաջացավ` ինչո՞ւ, ասեմ, քանի որ կառավարությունները փորձում են սահմանափակել արտանետումների քանակը:

Ահա թե ինչ կարևոր աշխատանք ունի իմ հայրիկը:

Սյունիքի միջնակարգ դպրոց

Գ. Սյունիք